2418 դիտում
20:59 28-08-2020
CNNTurk-ն անդրադարձել է Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդների հատուցման կոչին
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սևրի Դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով` ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ դաշնագիրը ստորագրած պետությունների սոցիալիստական ուղղության երիտասարդական միությունների համատեղ հայտարարությունը: [url=https://armenpress.am/arm/news/1026171.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ՝ լրատվամիջոցներին հատկապես հետաքրքրել է հայտարարությունում տեղ գտած Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական խորհրդի ստորագրությունը:
CNNTurk հեռուստաընկերության եթեր հեռարձակված «Ուշադրության կենտրոնում» հաղորդման ընթացքում թուրք մի քանի հայտնի սյունակագիր շուրջ 20 րոպե քննարկել ու քննադատել են քրդական կուսակցությանն ու երիտասարդական միությանը «Cumhuriyet» պարբերականն էլ գրել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չի հերքել, որ ստորագրել է այդ հայտարարությունը, սակայն նաև չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել այն:
Հայտարարությամբ կոչ էր արվում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր ու սկսել հայ ժողովրդի իրավունքների վերականգման գործընթացը: Հայտարարությունը հրապարակվել էր տարբեր լեզուներով, այդ թվում՝ թուրքերեն, որպես տեսահոլովակ տարածվել սոցցանցերում:
Հայտարարությունը ստորագրված է հետևյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից.
Բելգիա - Երիտասարդ սոցիալիստներ
Բելգիա - Սոցիալիստ երտասարդների շարժում
Թուրքիա - Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական
Իտալիա - Երիտասարդ դեմոկրատներ
Լեհաստան - Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն
Խորվաթիա - Խորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ
Կանադա - Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ
Հայաստան - ՀՅԴ երիտասրդական - ՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն
Հունաստան - Համահունական սոցիալիստական շարժում - ՊԱՍՈԿ երիտասարդական
Հնդկաստան - Երիտասարդ քվեարկողների կուսակցություն
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն - Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ
Նոր Զելանդիա - Նոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ
Չեխիա - Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ
Պորտուգալիա - Երիտասարդ սոցիալիստներ
Սերբիա - Ազատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ
Սլովենիա - Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում
Ֆրանսիա - Սոցիալիստ երիտասարդների շարժում»:
Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ:
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
16:28 10-08-2020
Սևրի դաշնագիրը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման բանալի էր. Ֆրանսիայում ՀՀ դեսպան
30925 դիտում
08:33 03-10-2020
Միանում եմ մարտադաշտերից բոլոր դիակները հավաքելու կոչին. Իլհամի համար այս դիակները կմոտեցնեն հատուցման օրը. Չալաբյան
1123 դիտում
21:03 29-11-2022
Քաղաքապետերի դաշնագիրը նշում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում իր գործունեության 10-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին