2341 դիտում
22:27 28-08-2020
Գլխավոր շտաբի պետը հետևել է 1-ին զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է 1-ին զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանի ղեկավարությամբ իրականացվել են տեղազննման աշխատանքներ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել հետագա խնդիրների կատարման ուղղությամբ։
Զինված ուժերի 2-րդ և 4-րդ զորամիավորումներում էլ անցկացվել են հավաք-խորհրդակցություններ և հավաքներ:
2-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի շտաբերի պետերի հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ, իսկ 4-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:
Հավաքների անցկացման նպատակն էր մասնակիցների հրամանատարական կարողությունների ու մեթոդական պատրաստվածության, բոլոր օղակների հրամանատարների փոխգործակցության և մասնագիտական որակների կատարելագործումը։ Հավաքների ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1914 դիտում
15:42 30-05-2015
Սեյրան Օհանյանը հետևել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին. լուսանկարներ
901 դիտում
19:23 16-05-2024
Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր