211652_close_icon
views-count3165 դիտում article-date 12:47 29-08-2020

2 անձ ձերբակալվել է՝ ժամկետային զինծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, կաշառք տալուն օժանդակելու, ևս 1 անձ էլ՝ կաշառք տալու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով, այն է՝ 2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար, ձերբակալվել է երկու անձ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Եվս մեկ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր