211652_close_icon
views-count4906 դիտում article-date 22:59 29-08-2020

43 տարեկան հասակում մահացել է «Սև Հովազի» դերակատար Չեդվիկ Բոուզմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան դերասան Չեդվի Բոուզմանը՝ Marvel ֆիլմում Սև հովազի դերակատարը, մահացել է 43 տարեկան հասակում: 2016 թվականին նրա մոտ հայտնաբերվել էր հաստ աղիքի քաղցկեղ՝ երրորդ ստադիայում: Չնայած հիվանդության դեմ քառամյա պայքարին, այն հասել է չորրորդ ստադիային: Բոուզմանը առավել հայտնի դարձավ Marvel ֆիլմաշարի «Սև հովազ» մասում իր գլխավոր դերով: Ֆիլմը «Օսկարի» յոթ նոմինացիայի էր ներկայացվել: Մոտ ժամանակներս Բոուզմանը պետք է սկսեր նկարահանվել «Սև Հովազի» շարունակությունում, որը էկրան պետք է դուրս գար 2022 թվականին: Դերասանը մահացել է իր տանը՝ կնոջ և ընտանիքի կողքին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր