10553 դիտում
15:31 30-08-2020
Լուկաշենկոն սպառնում է փակել դեպի Եվրոպա տանող Բելառուսի տարանցիկ ուղիները. Ամերիկայի Ձայն
Բելառուսի նախագահը սպառնում է արգելափակել իր երկրի տարածքով դեպի Եվրոպա գնացող տարանցիկ ուղիները, եթե այդ երկրների կողմից ուժի մեջ մտցվեն պատժամիջոցներ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5563204.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Գործարաններից մեկում արտասանած ելույթի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե ինքը կարգելափակի դեպի Ռուսաստան ապրաքներ արտահանող հարեւան եվրոպական երկրներին եւ այլ ուղի կընտրի Եվրամիության անդամ Լիտվայի տարանցիկ տարածքի փոխարեն` Բելառուսի ապրանքներն արտահանելու համար:
‘’Եթե լեհերն ու լիտվացիները, որոնք դեպի Ռուսաստան ու Չինաստան են օդանավով թռչել մեր երկրի օդային տարածքով, ապա այսուհետ ստիպված կլինեն թռչեն Բալթիկ կամ Սեւ ծովերի վրայով: Նրանք պարզապես կերազեն պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ ձեռքբերելու մասին’’, ասել է Լուկաշենկոն:
Նա հայտարարել է նաեւ, թե հրամայել է երկրի բանակը բերել պատրաստ, մարտական վիճակի եւ որ ինքը համաձայնություն է կայացրել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Արեւմուտքի կողմից որեւէ հարձակում կասեցնելու համար երկու երկների ուժերը միասնաբար կիրկառեու մասին:
Լիտվան, Լեհաստանն ու Լատվիան կոչ են արել Եվրոպական միությանը դիմել խիստ գործողությունների ընդդեմ Բելառուսի, որտեղ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը չեն դադարում: Մարդիկ պահանջում են երկիրը 26 տարի կառավարած Լուկաշենկոյի հրաժարականը եւ նոր ընտրությունների անցկացում:
Լուկաշենկոն պնդում է, որ ցույցերը խրախուսվում ու հրահրվում են Արեւմուտքից, եւ ՆԱՏՕ-ին մեղադրում է դեպի Բելառուսի սահմանն իր զորքերը մոտեցնելու մեջ: ՆԱՏՕ-ն հերքում է Բելառուսի սահմանի մոտ իր զորքերի կուտակման մասին Լուկաշենկոյի մեղադրանքը:
Նմանատիպ նյութեր
6527 դիտում
14:56 19-11-2016
Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10852 դիտում
17:17 30-12-2017
Սիրիան մտադիր է դառնալ Ասիայից-Եվրոպա էներգառեսուրսների խոշորագույն տարանցիկ երկիր
Այս բաժնից
1201 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1042 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1030 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո