211652_close_icon
views-count44437 դիտում article-date 16:26 30-08-2020

Արտակարգ դեպք Երևանում. ըստ վարորդի հայտարարության՝ ավտոմեքենան վարելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինքը փորձել է օգնել, տեղի է ունեցել վթար. կա զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ն.-ն իր վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղու օղակաձև խաչմերուկի մոտ բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում վարորդ Սարգիս Ն.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր ավտոմեքենան շահագործվում է «Յանդեքս տաքսի» և ուղևորի՝ Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Հակոբ Ա.-ի ինքնազգացողությունը վատացել է և ինքը, խառնվելով իրար, փորձել է օգնություն ցուցաբերել, ինչից հետո բախվել է բետոնե պատնեշին, իսկ Հակոբ Ա.-ն մահացել է: Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր