1817 դիտում
19:22 01-09-2020
Դ. Համբարձումյանի մասին Վճռաբեկի քրեական պալատի որոշումը մինչդատական վարույթում հետևանք չէր կարող առաջացնել՝ վարույթը մինչև ՍԴ-ի որոշումը ավարտված լինելու հիմքով. Վճռաբեկ դատարանի քրեական պալատ
2020 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ «Վճռաբեկ դատարանը ուշացումով հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները»։
Անդրադառնալով «ուշացումով» դատախազության փաստարկները հիմնավոր ճանաչելու վերաբերյալ դատողությանը, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ նույն գործի շրջանակներում որպես մեղադրյալներ ներգրավված Գոռ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի, Գոռ Խաչատրյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցի կիրառման իրավաչափության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքները վարույթ էր ընդունել օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման նկատառումներով։
Հաշվի առնելով օրենսդրական կարգավորումներով պայմանավորված` դատական պրակտիկայում առավելապես կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և անձի ազատության իրավունքի սահմանափակման այլընտրանքային միջոցների կիրառումն ինքնաբերաբար մերժելու մոտեցման հնարավոր վտանգները, կարևորելով անձի ազատության իրավունքը մեխանիկորեն սահմանափակելու անթույլատրելիությունը, ելնելով անձի ազատության կանխավարկածի սկզբունքի արժեբանական նշանակությունից՝միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված չափանիշների, արտասահմանյան մի շարք երկրների օրենսդրական կարգավորումների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարեկան զեկույցներում այլընտրանքային միջոցների ցածր կիրառելիության առնչությամբ արտահայտված մտահոգությունների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Գոռ Համբարձումյանի գործով դեռևս2019 թվականի ապրիլի 12-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու անձի ազատության հիմնարար իրավունքը վտանգող քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ Վճռաբեկ դատարանի դիմումը բավարարել էր՝ ճանաչելով վիճարկվող քրեադատավարական դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող:
Կարևոր է փաստել, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ Գոռ Համբարձումյանի գործով ներկայացված վճռաբեկ բողոքների քննարկումը հնարավոր էր դարձել բացառապես անմիջականորեն կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի վերոհիշյալ որոշման կայացումից հետո։Մինչդեռ Դավիթ և Գոռ Համբարձումյանների վերաբերյալ քրեական գործը, մինչ այդ՝դեռևս 2019 թվականի հունիսի 14-ին,ըստ էության քննության առնելու համար ուղարկվել էր առաջին ատյանի դատարան,այսինքն՝ մինչև Սահմանադրական դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված դիմումի քննարկումն քրեական գործով մինչդատական վարույթն արդեն իսկ ավարտված է եղել։
ՀետևաբարԴավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումը՝տվյալ գործով մինչդատական վարույթի շրջանակներումիրավական որևէ հետևանք չէր կարող առաջացնել ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշումն «ուշացումով» կայացնելու կամ այն կողմերին «ուշացումով»ուղարկելու պատճառաբանությամբ, այլ տվյալ գործով մինչդատական վարույթը մինչև Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումն ավարտված լինելու և մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում կայացված լինելու հիմքով։
Հարկ է միաժամանակ փաստել, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումներն անձի ազատության կանխավարկածի սկզբունքի ապահովման, դատական պրակտիկայի միասնականության ապահովման տեսանկյունից ունեն նախադեպային հիմնարար նշանակություն։
Ձևավորված նախադեպային իրավունքի շրջանակներում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը հիշյալ գործերով արձանագրել է, որ պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով՝ գրավի միջնորդությունը բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար մերժվել չի կարող՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը միաժամանակ արձանագրել է, որ իբրև այլընտրանք` գրավը պետք է դիտարկվի որպես արդյունավետ միջոց` հակակշռելու համար մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ցանկացած ռիսկ՝ հնարավորություն տալով ապահովելու նրա ազատության իրավունքի և մեղադրյալի մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։
[b]Վճռաբեկ դատարանի քրեական պալատ[/b]
Նմանատիպ նյութեր
1827 դիտում
18:43 17-01-2022
Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կգործի 2 առանձին պալատ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին