3286 դիտում
21:12 24-03-2017
Մինչդատական վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ և իրենց վարույթում գտնվող գործերով կայացնեն ինքնուրույն որոշումներ. Աղվան Հովսեփյան
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցում էին տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, քննիչները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային վարչության կատարած աշխատանքները՝ արդյունքներն ու բացթողումները։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված քայլերը՝ կարևորվել է քրեական գործերով նախաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացումը͵ օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը, քրեական գործերի քննության ընթացքում քննիչի անկախությունը։
«ՀՀ Սահմանադրությամբ քննչական մարմիններին է վերապահված մինչդատական վարույթի կազմակերպումն ու իրականացումը, դա քննչական ստորաբաժանումների պարտականությունն է՝ դրանից բխող լիազորություններով և պատասխանատվությամբ»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։
ՔԿ նախագահը նշել է, որ նախաքննության արդյունավետությունը͵ հանցագործությունների բացահայտումը կարող է ապահովել արտագերատեսչական, անկախ քննչական մարմինը͵ որտեղ աշխատող քննիչներն անկախ և ինքնուրույն են՝ իրենց վարույթում գտնվող քրեական գործերի քննության ընթացքում։
«Քննության որակի բարձրացումը ոչ թե ցանկություն է, այլ՝ մեր պարտականությունը։ Դրա համար է ստեղծվել քննչական կոմիտեն։ Մեր խնդիրն է մեր համակարգում ունենալ ինքնուրույն և անկախ քննիչներ, ովքեր ունակ են իրենց վարույթում քննվող քրեական գործերով կայացնել ինքնուրույն որոշումներ», - ընդգծել է Ա.Հովսեփյանը։
Կարևորելով նախնական քննության ընթացքում դատախազական արդյունավետ հսկողությունը, վարչական ղեկավարների կողմից պատշաճ վերահսկողությունը՝ ՔԿ նախագահը միաժամանակ ընդգծել է, որ ղեկավարներին քննիչների ենթակայությունը պետք է սահմանափակվի միայն վարչարարության շրջանակներում. «Վարչական ղեկավարները պարտավոր են ապահովել քննիչների անկախությունը, ենթակայությունը ղեկավարներին միմիայն պետք է դրսևորվի վարչարարության ընթացքում, իսկ վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ, ունակ կայացնելու ինքնուրույն դատավարական որոշումներ»։
Խորհրդակցության արդյունքներով Արագածոտնի մարզային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են կոնկրետ հանձնարարություններ՝ մինչդատական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու ողղությամբ։
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1723 դիտում
18:32 21-04-2022
Քրեական գործերով մինչդատական վարույթի թվայնացումը մեկնարկում է
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին