1985 դիտում
20:40 01-09-2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ-խմբակցությունների հետ
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիլիթ Մակունցի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջին պաշտոնական հանդիպումներն է ունեցել Արցախի Հանրապետության –րդ գումարման խորհրդարանի խմբակցությունների հետ: Բոլոր հանդիպումները սկսվել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան նվիրված շնորհավորանքներով:
Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների հետ առանձին-առանձին տեղի ունեցած հանդիպումներին քննարկվել են երկու երկրների խորհրդարանականների՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներին, օրենսդրական դաշտում փոփոխությունների շուրջ մասնագիտական քննարկումների կազմակերպմանը, Հայսատան-Արցախ կապերի ընդլայնմանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, Հայաստան-Արցախ ռազմահայրենասիրական դաշինքի կնքմանը վերաբերող հարցեր:
Պատգամավորները հանդես են եկել ելույթներով և հնչեցրել առաջարկներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ակտիվացնել ոչ միայն մասնագիտական հանձնաժողովների հետ հանիպումները, այլև՝ խմբակցությունների:
Եզրափակելվ հանդիպումները՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանին են նվիրաբերում «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ձեռք բերված շուրջ 400 կտոր մասնագիտական գրականությունը:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
17:46 22-12-2015
ԼՂՀ նախագահը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ
1655 դիտում
16:01 26-08-2021
Արցախի ԱԺ նախագահը Երևանում հանդիպումներ է ունեցել նորընտիր խորհրդարանի խմբակցությունների հետ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»