211652_close_icon
views-count1670 դիտում article-date 11:44 02-09-2020

Բավարարվել է փաստաբան Տ․Աթանեսյանի բողոքը՝ Դ. Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրգործը կարճելու քննիչի որոշման դեմ․ գործի քննությունը կվերսկսվի

Քիչ առաջ դատավոր Ա.Մաթևոսյանը բավարարեց իմ բողոքը՝ Դ.Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ: Այս մասին ֆեյսբուքյան էջում [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218140778854122&id=1327886913]տեղեկացնում է[/url] փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Գործի քննությունը կվերսկսի»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ս․թ․ փետրվարի 28-ին փաստաբան Աթանեսյանը հայտնել էր, որ բողոքարկել է Դ.Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրգործը կարճելու որոշումը: «ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասն է, որտեղ հստակ գրված է, որ նա անչափահասին վրաերթի է ենթարկել և պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Եկեք ընդունենք, որ քիչ հավանական է, որ երեխան անզգուշությամբ ավտոմեքենային դիպչելիս ստանար նման կարգի մարմնական վնասվածքներ: Կարճման որոշումը այսօր բողոքարկել եմ Երևան քաղաքի դատախազին»,- ասված էր Աթանեսյանի գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր