211652_close_icon
views-count35321 դիտում article-date 20:24 02-09-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mitsubishi Colt-ը տապալել է գազախողովակի երկաթե սյունն ու կողաշրջվել. վարորդին և ուղևորներին, ովքեր վարելիս «ուռա, ուռա» էին գոռում, օգնության են հասել գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խաչփառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին և ուղևորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները: Օպերատիվորեն ժամանել է նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «էս մեքենայի վերջը էս էր լինելու, վարորդն ու միջի ուղևորները ուռա, ուռա գոռալով մի քանի անգամ «զվռնեցին» փողոցով, մինչև հագան գազի ստոլբին: Միակ սփոփանքը էն ա, որ զոհեր չկան: Դե, սկոռին էլ շուտ եկավ, բայց հրաժարվեցին հիվանդանոցից»: [b] **** 20:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել: [/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր