1596 դիտում
09:03 03-09-2020
Երևանի ավագանու նիստը խոստանում է թեժ լինել. ինչ փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստը խոստանում է թեժ լինել: Ինչպես հայտնի է, այդ օրը նախատեսված է Երևանի փոխքաղաքապետի ընտրություն, որի համար բուռն ընթացք է կանխատեսվում:
Բացի այդ, նախատեսված է նաև աղմկահարույց ու դժգոհություններ հարուցած փոփոխություններ անել ավագանու նիստերի անցկացման կարգում: Առաջին հերթին առաջարկվում է փոփոխություն կատարել վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի հետ հարց ու պատասխանի ռեժիմում` սահմանելով, որ դրանք ամենամսյա պարբերականության փոխարեն տեղի ունենան երկու ամիսը մեկ անգամ: Որպես պատճառաբանություն՝ նախագծի մեջ բերվում է, թե ավագանու ընթացակարգով այժմ թույլ կտրվի օրակարգային հարցերից դուրս ելույթ ունենալ։ Այս փոփոխությունն ամենաշատն է քննադատվել ընդդիմադիր խմբակցությունների կողմից, որոնք հարցուպատասխանի ամենամսյա լինելը շատ էին կարևորում: Ավելին, նախկինում` ՀՀԿ իշխանության օրոք, հենց ավագանու «Ելք» խմբակցության անդամների առաջարկով է փոփոխություն արվել այս կարգի մեջ, և հնարավորություն է ստեղծվել հարցուպատասխան ունենալ ամեն ամիս:
Հիմա, փաստորեն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը գնում է ՀՀԿ-ի հետևից` վատթարացնելով կարգը: Բացի այդ, իշխող խմբակցությունը ցանկանում է վերացնել խմբակցության ղեկավարների կողմից արտահերթ ելույթներ ունենալու իրավունքը՝ այն վերապահելով ամբողջ խմբակցությանը: Ու քանի որ ակնհայտորեն Հայկ Մարությանը նպատակ է դրել լռեցնել ավագանու ընդդիմադիր սակավաթիվ անդամներին, այս փոփոխության քննարկումը, բնականաբար, խոստանում է թեժ լինել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6408 դիտում
09:32 04-09-2021
Նիկոլ Փաշինյանը կգնա խորհրդարան. ԱԺ նիստը խոստանում է թեժ լինել. «Ժողովուրդ»
3070 դիտում
09:44 04-09-2021
Նիկոլ Փաշինյանը կգնա խորհրդարան. ԱԺ նիստը խոստանում է թեժ լինել. «Ժողովուրդ»
1117 դիտում
11:48 04-09-2014
Քասախում ավագանու արտահերթ ընտրությունները խոստանում են թեժ անցնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
637 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
877 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2194 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ