1117 դիտում
11:48 04-09-2014
Քասախում ավագանու արտահերթ ընտրությունները խոստանում են թեժ անցնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը»-ը գրում է, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում սեպտեմբերի 21-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունները խոստանում են թեժ անցնել:
«Բանն այն է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս ավագանու ԲՀԿ-ական անդամների բոյկոտի պատճառով նիստերը չեն կայացել, նրանք այդ քայլին էին գնացել ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանի հետ հակասությունների պատճառով: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն՝ ավագանու լիազորությունները դադարեցվել են և այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել: Նշենք, որ ավագանու 11 անդամներից 5-ը ԲՀԿ-ական է, 5-ը՝ ՀՀԿ-ական, 1-ը՝ անկուսակցական»:
Թերթը երեկ տեղեկացել է, որ այս ընտրություններին ավագանու աշխատանքները բոյկոտած ԲՀԿ-ականները կրկին առաջադրել են իրենց թեկնածությունն ու մտադիր են ընտրվել: Իսկ Քասախի ՀՀԿ-ական գյուղապետն առաջադրել է իր թեկնածուներին ու փորձելու է ավագանու կազմում իր թիմի միջոցով մեծամասնություն ձևավորել:
«Արդյունքում ավագանու 11 տեղի համար պայքարում է 20 հոգի»,– հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
902 դիտում
10:51 21-04-2015
Մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են թեժ լինել. Ժողովուրդ
1593 դիտում
09:03 03-09-2020
Երևանի ավագանու նիստը խոստանում է թեժ լինել. ինչ փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
610 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
853 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2185 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ