52354 դիտում
15:39 04-09-2020
Վերին Լարսի անցակետում Հայաստանի թվով 24 քաղաքացիներ քնում ու արթնանում են մեքենաների մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Ռուսաստանի Դաշնության Վերին Լարսի անցակետում մի քանի օր շարունակ գտնվող Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ ցանկացել են սեփական մեքենաներով վերադառնալ հայրենիք, սակայն սահմանը հատել չեն կարողանում:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում` Վարդան Կյուրեղյանն ասում էր. «Մի խումբ ՀՀ քաղաքացիներ, ՌԴ-ի տարբեր քաղաքներից, որոշեցինք մեքենաներով գալ Հայաստան, քանի որ լսել էինք, որ սեպտեմբերի 1-ից սահմանները բացվելու են: Դիմեցինք դեսպանատան ներկայացուցչին, բայց մեզ առաջարկում են մի տարբերակ միայն՝ ինքնաթիռով ու չարտերային թռիչքով, բայց մենք ինքնաթիռի տոմսի գումար չունենք, եթե ունենայինք, ինքներս կգնեյինք ու կթռնեինք Հայաստան:
Մեզ հետ մարդիկ կան, ովքեր առողջական խնդիրներ ունեն և չեն կարող ինքնաթիռ նստել:
Բացի սա, մեր մեքենաները, մեր գույքը ո՞ւմ թողնենք, որ ինքնաթիռով էլ գանք»,- ասաց նա, նշելով, որ դեսպանատնից միայն այդ պատասխանն են տվել. «Էստեղի դեսպանատունը թքած ունի մեզ վրա»:
Քաղաքացու խոսքով՝ Լարսի անցակետում ներկայումս ՀՀ 24 քաղաքացի կա՝14 մեքենաներով, ովքեր այդտեղ են սեպտեմբերի 1-ից.
«Մենք այստեղ ապրելու փող չունենք, մեզ ինքնաթիռի 13․000 ռուբլի արժողության տոմս են առաջարկում, սրան էլ գումարած մեքենաների փոխադրումը Հայաստան, բայց եթե էդքան գումար ունենայինք, չէինք հասնի այստեղ: Ահագին ամիսներ չենք աշխատել կարանտինի պատճառով, աշխատավարձ չենք ստացել, անելանելի վիճակ է մոտներս»:
«Այստեղ վրացիներն ասում են, որ ՀՀ կառավարությունը չի բանակցում Վրաստանի հետ, իսկ եթե բանակցեն, մենք ձեզ ավտոբուսներով կտանենք:
Մենք պատրաստ ենք՝ մի 150 դոլլար էվակուատորի ու 1000 ռուբլի մեզ՝ մինչև Բագրատաշեն հասցնելու համար հավաքենք վճարենք, բայց ավել գումար չենք կարող:
Ամսի 1-ից այստեղ ենք, ձեռքներս էլ գումար չի մնացել:
2 օր առաջ մեզ մոտ եկավ Արամ Թանանյանը, ներկայացավ Ռոստովի դեսպանատան ներկայացուցիչ, ասաց՝ իր օգնականի հետ կապվենք, օգնական էլ ասաց՝ թե դիմում են ուղարկել Վրաստանի դեսպանատուն, բայց պարզվեց՝ սուտ է, իրենք ոչ մի գրություն չեն ուղարկել Վրաստան»:
«Սա քաղաքական բնույթ չի կրում, մենք կառավարության դեմ բան չունենք, բայց երեկ Արամ Թանանյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, թե այստեղի քաղաքացիները հրաժարվել են կառավարության առաջարկից, բայց նույն պարոն Թանանյանը չի մանրամասնել, թե ինչ են առաջարկել քաղաքացիներին ու ինչու ենք հրաժարվել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+