12671 դիտում
15:05 05-09-2020
Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի «մատերիալ» դարձավ, այլ նաև դատվելու․ Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը Ֆեյսբուքի էջում գրում է․
«Հարց. Որևէ մեկը տարբերություն տեսել է այս 6 ամիսների ընթացքում ընդունված և երկարաձգված արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին ակտի և երեկ ԱԺ-ում քննարկված ու քվեարկված օրենսդրական փաթեթի միջև։
Այս ամիսների ընթացքում իրավունքների անհամաչափ սահմանափակումների և կառավարության անգործությանը եկավ փոխարինելու իրավական ակտերի փաթեթ, որն էլի ոչնչի մասին է՝լի նոր անորոշ ձևակերպումներով ու անհամարժեք գործողություններով։
Հինգից ավել օրենքներում կատարվող փոփոխություններից որևէ մեկում չեք գտնի ստեղծված իրավիճակը հաղթահարելուն ուղղված միջոցառումներ։ Բայց, կգտնեք լրացուցիչ պատժիչ բազմաթիվ մեխանիզմներ։
Օրինակ՝ այսուհետ քրեաիրավական որակման է արժանանալու կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ կառաջացնի անձի վարակում։
Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ դարձավ, այլ նաև դատվելու։
Նիկոլի անօրեն բռնությունները խրախուսող հերթական օրենքի ձև բայց ոչ բովանդակություն ունեցող թուղթը։
Բարի գալուստ ձևական արտակարգ դրությունը հաղթահարած ու նույնչափ ձևական կարանտինային սահմանափակումներով լի Հայաստան իմ ձևական հպարտ քաղաքացիներ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հարց. Որևէ մեկը տարբերություն տեսել է այս 6 ամիսների ընթացքում ընդունված և երկարաձգված արտակարգ դրության իրավական ռեժիմ...
Posted by Anna Mkrtchyan on 2020 թ. սեպտեմբերի 5, շաբաթ
Նմանատիպ նյութեր
5128 դիտում
23:46 03-08-2023
Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, հարկի մատերիալ է. Մեսրոպ Առաքելյան
46194 դիտում
15:28 19-07-2023
Արագածոտնի մարզում կոտրել են արագաչափ սարքի զրահապատ ապակիները և թողել գրություն՝ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված