211652_close_icon
views-count67485 դիտում article-date 20:37 27-08-2023

Լարված իրավիճակ Երևանում. 300-ից ավելի քաղաքացիներ, ովքեր վրացական համարանիշներով մեքենաներ են վարում, ուզում են հավատալ Ն․ Փաշինյանի խոսքին, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ. ՊԵԿ-ն էլ լավ կանի դադարեցնի «ժողովրդի կաշին քերթել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին Երևանի Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հավաքվել են 300-ից ավելի քաղաքացներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը լսի և ընդառաջի իրենց պահանջներին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ասում էր.

«Հավաքվել ենք նրա հետ կապված, որ ուզում են օրենք ընդունեն, որ վրացական համարանիշներով Հայաստան մուտքի ժամանակ Հայաստանի քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է մուծեն մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ եռապատիկը: Քանի որ, օրենքը դեռ քննարկման փուլում է, մենք հավաքվել ենք, որպեսզի կանխենք օրենքի ընդունումը: Քանի որ, Վրաստանից կարող ենք ավելի ու թարմ մեքենաներ ներմուծել, վճարել  տարեկան պետական մուծումները, որը վերջերս է կրկնապատկվել, առաջ եթե մուծվում էր նույն մեքենայի համար 250 000 դրամ, ապա հիմա պետք է մուծենք 500 000 դրամ, որին մենք ստիպված համաձայնել ենք, բայց չենք կարող համաձայնվել, նույնիսկ ֆիզիկապես պատրաստ չենք այդ նոր ընդունվելիք օրենքին: Այսինքը, եթե մենք արդեն մեքենան գնել ենք, ապա ստիպված ենք Վրաստանում մատչելի գնով վաճառենք, որպեսզի այդ մեքենայից ազատվենք, փոխարենը գնենք այստեղից ավելի տեխնիկապես վատ վիճակում գտնվող և հին տարեթվի մեքենա, որը արդեն իսկ վտանգում է թե մեր կյանքը, թե շրջակա միջավայրը: Սա նաև մարդկանց կենսամակարդակի վատթարացում է, այսինքը եթե մենք Վրաստանից կարող ենք բերել 2015 թվականի մեքենան, ապա նույն գնով ստիպված ենք ձեռք բերել հայկական համարանիշներով 2006 թվականի, ավելի հին ու մաշված հայկական համարանիշներով ավտոմեքենա: Հետագա քայլերի հետ կապված մենք նախատեսում ենք վաղը՝ ժամը 11:00-ին, հավաքվել Պետեկամուտների կոմիտեի վարչական շենքի դիմաց և փորձենք պայմանավորվածություն հաստատել նրանց հետ: Չենք դադարելու այս խնդրի դեմ»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի մոտակա օրերին ՀՀ Պետական եկամուտների կոմիետի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպի իրենց հետ և իրենք քննարկեն, որ իրենց բերված օրենքի նախագիծը ոչ մի օգուտ չի տա:

Հայաստանում կավելանա գործազրկությունը, կավելանա Հայաստանը լքողների թիվը, էլ չենք ասում, որ մարդիկ, որ ժամանակին հավատացել են թավշյա հեղափոխությանը՝ հուսախաբ են լինելու: Նույնիսկ իրենք մոնիտորինգ են արել և պարզել են, որ այս օրենքի նախագծին դեմ է ազգաբնակչության 80 տոկոսից ավելին, իսկ այդ հարցումը կարող են անել նաև պետական եկամուտների կոմիտեում և կհամոզվեն, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս օրենքի նախագծին: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր