2610 դիտում
18:48 05-09-2020
Հայկ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրումների մասին որոշումներ է ստորագրել։ Դրանցից մեկով նա ոսկե մեդալով է պարգևատրել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին։
«Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- ասված է որոշումներից մեկի մեջ։
Մյուս որոշմամբ քաղաքապետը Երևանի քաղաքապետի շնորհակալագրով է պարգևատրել Արվին Քոչարյանին և Սարգիս Անտոնյանին։
«Երևան քաղաքի ձևավորման և բարեկարգման ոլորտում ցուցաբերած մասնագիտական աջակցության համար՝ Արվին Քոչարյանին և Սարգիս Անտոնյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա»,- ասված է որոշման մեջ։
Նմանատիպ նյութեր
10398 դիտում
11:11 05-11-2019
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն
Այս բաժնից
568 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
757 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1501 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն