1314 դիտում
10:17 10-09-2020
Նոր տեխնոլոգիաները կայուն քայլերով մտնում են գյուղոլորտ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պտղի, խաղողի և հատապտղի մշակումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթություն է, որը պայմանավորված է աշխարհագրական և բնակլիմայական բարենպաստ պայմաններով:
Այսօր այգեգործության հիմնական շրջանները տեղաբաշխված են Արարատյան դաշտում և նրա մերձակա շրջաններում: Հայաստանի 10 մարզում մոտ 60 հազար տնտեսվարող զբաղվում է մրգի, խաղողի և հատապտղի արտադրությամբ: Տնտեսվարողների գերակշիռ մեծամասնությունը՝ 91.4 տոկոսը, իր գործունեությունը ծավալում է համեմատաբար փոքր հողատարածքների՝ մինչև 1 հեկտարի վրա: Այս պատճառով մշակման արդյունավետությունը ցածր է, որն իր հետ բերում է նաև արտադրանքի ինքնարժեքի բարձրացման:
Խնդրին համակարգային լուծում տալու համար էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ՀՀ այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը: Նախագծում հիմնական շեշտադրումը կատարվել է ինտենսիվ այգիների ներդրման և զարգացման վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2537 դիտում
10:25 03-09-2022
Իրանը գործնական քայլերով ակտիվանում է Հայաստանում․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1213 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
988 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»