11040 դիտում
12:55 10-09-2020
Շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե 1-2 տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին, նկատեց, որ մեր շատ հայրենակիցներ արդեն շատ վաղուց մեկնում են արտագնա աշխատանքի, հատկապես ՌԴ և պարբերաբար այս թեման բարձրանում է:
«Պետք է արձանագրել հետևյալը, որ սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է և երբեմն այնպիսի տպավորություն է ստացվում, թե միայն Հայաստանում է այսպիսի իրավիճակ, բայց այդպես չէ: Այսօր ԱՊՀ երկրների միջև շրջանառությունն ընդհանրապես փակ է, դեպի Ռուսաստան և Ռուսաստանից և իրար մեջ: Եթե ընդհանրապես խոսենք ՌԴ-ի մասին, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը կամ կան որոշ բացառություններ»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ հիմա համաճարակային իրավիճակը հնարավորություն է տալիս, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այս հարցը և փորձենք հասկանալ, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից: Նա հայտնեց, որ արդեն նման քննարկում նախաձեռնել են ԵԱՏՄ ֆորմատով:
«Հաջորդ հարցը, որը կարևոր է մեզ համար, ուղևորափոխադրումների և սահմանների բացումն է: Մենք պլանավորում ենք, որ մի քանի օրից, ինչքան հասկացա Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են, որոնք պատրաստվում են կանոնավոր չվերթները դեպի Հայաստան վերականգնել և ինչքան հասկանում եմ, շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փոփոխություններ են իրականացնել կարանտինային ռեժիմի հետ կապված և արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են տեղում հանձնել թեստ և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն և եթե լինի բացասական, մարդը կարող է կարանտին չանցնել:
Նմանատիպ նյութեր
6204 դիտում
15:34 14-03-2020
Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան. Tert.am
11971 դիտում
21:36 13-08-2020
Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան
4352 դիտում
12:08 28-06-2017
ՀՀ Քաղավիացիան ներկայացրել է դեպի ՀՀ և ՀՀ-ից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան