2674 դիտում
11:02 11-09-2020
Կորոնավիրուսից մահացածներից երիտասարդը եղել է 57 տարեկան կին․ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում: Տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Այսպիսով` երեկ կատարվել է 3450 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք: Ունենք 201 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է:
Նմանատիպ նյութեր
4075 դիտում
11:42 31-05-2020
Մահացածներից 3-ը տղամարդ են, 1-ը կին. բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ
10243 դիտում
11:22 16-08-2020
Կորոնավիրուսից մահացածը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»