2922 դիտում
12:28 11-09-2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են․ 1 օրում գրանցվել է 87 նոր դեպք
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք, ևս 20 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է [url=https://netgazeti.ge/news/481067/?fbclid=IwAR2OiQIZaXG0MKtOUxj8fzBpc8YaeKaPgJSZ85mI1XqK_UzLfDqjO9bPiHk]netgazeti.ge[/url] կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1917 դեպք, վարակվածներից 1354-ն առողջացել է, 19-ը` մահացել: Ակտիվ դեպքերի քանակը 451 է:
5882 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 390-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 28 330 717 է, մահացել է 913 935 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/09/10/1164246/]Հիշեցնենք[/url], որ Վրաստանի վարչապետը երեկ հայտարարել է երկրում համավարակի 2-րդ ալիքի սկսման մասին։
Նմանատիպ նյութեր
2960 դիտում
14:16 06-09-2020
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք
31329 դիտում
12:12 19-05-2020
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է գրանցվել
21473 դիտում
13:04 12-07-2020
Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք
Այս բաժնից
640 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
976 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
790 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին