Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է գրանցվել
Մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մեկով եւ, ըստ StopCov-ի թարմացված տվյալների, հասել է 702 մարդու:
Այս պահի դրությամբ բուժվածների թիվը 456 մարդ է կազմում, մահացել է 12 հիվանդ:
3.787 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցներում՝ 337 մարդ: Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: