211652_close_icon
views-count21708 դիտում article-date 20:48 12-09-2020

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանն ու գործարանի պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում, Այնթափ գյուղում, «Ժանյակ» գործարանի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 61-ամյա Գագիկ Վ.-ի վարած Mercedes և Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Մ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Խաչիկ Մ-ն մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանն ու «Ժանյակ» գործարանի պատին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Տիգրան Սարդարյանն ու Արայիկ Խաչատրյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր