2077 դիտում
13:55 14-09-2020
ՀՀ-ում ռուսական բազայի հետախույզները պայմանական հակառակորդի թիկունքում դեսանտավորում են իրականացրել
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները ՀՀ զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ՝ երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում կատարել են պայմանական հակառակորդի թիկունքի դեսանտավորում:
Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները գրոհային եղանակով Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից վայրէջք են կատարել «Ալագյազ» զորավարժարանում:
Բազմակիլոմետրանոց երթից հետո զինծառայողները բացահայտել են պայմանական հակառակորդի գլխավոր ուժերի դասավորությունը, հանձնել օբյեկտների և ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել կապի միջոցները, հարձակում կատարել հրամանատարական կետի վրա, վերցրել կարևոր փաստաթղթեր և գերիների:
Տարհանման շրջան դուրս գալու ժամանակ հետախույզները հետ են մղել պայմանական հակառակորդի ստորաբաժանումների գրոհը, կազմակերպել վիրավորների տարհանումը՝ հետագայում ցուցաբերելով նրանց առաջին բուժօգնություն:
ՀՀ զինված ուժերի և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների համատեղ՝ երկկողմ մարտավարական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1,5 հազար զինծառայող և գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ Մի-8ՄՏՎ, Մի-24Պ ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ:
Նմանատիպ նյութեր
16957 դիտում
09:55 03-06-2017
Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած. Դոն Պիպոն՝ մահափորձի մասին․ «Ժամանակ»
850 դիտում
13:07 23-06-2023
Ռուսական բազայի անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում
Այս բաժնից
637 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
493 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
625 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան