211652_close_icon
views-count889 դիտում article-date 13:07 23-06-2023

Ռուսական բազայի անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 և բանակային ավիացիայի Կա-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռների անձնակազմերը և ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

ՄիԳ-29-ի օդաչուները մշակել են բանակային ավիացիայի օդային քողարկումը լեռնային կիրճերում թռիչքների ժամանակ, ինչպես նաև բարդ ու բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել:

«Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները վերատեղակայվել են միավորման պահեստային օդանավակայանում։ Թռիչքներն իրականացվել են տարբեր կազմերով՝ առաջադրանքների կատարման ժամանակ անձնակազմի գործողությունների ներդաշնակությունը մարզելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 180 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 40 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5, Կա-52 ուղղաթիռներ և օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 ինքնաթիռներ:

Նմանատիպ նյութեր