1266 դիտում
14:08 14-09-2020
Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ. ԿԳՄՍՆ
Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար:
Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը:
Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս ` ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից:
Նմանատիպ նյութեր
1698 դիտում
14:43 06-02-2021
Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ. բաշխված տոմսերով․ ԿԳՄՍՆ
1343 դիտում
20:16 30-10-2015
Սահմանապահ մարզերի աշակերտները այցելել են մայրաքաղաքի մշակութային օջախներ