1777 դիտում
15:20 15-09-2020
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողների համար
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, համալրված դասընթացի համար անհրաժեշտ ուսումնական միջոցներով, Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողների հետ անցկացվեցին ականազերծողի տեսական և գործնական [url=https://www.facebook.com/1513184855643090/posts/2392080814420152/]դասընթացներ[/url]:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան ձեռքով ականազերծում իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների (IMAS) և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ):
Դասընթացում ներգրավված բոլոր մասնակիցները որակավորվեցին և ստացան հավաստագրեր:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա մեկնող վերապատրաստված ականազերծողներին մաղթեց հաջողություն և բարի առաքելություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում