211652_close_icon
views-count1416 դիտում article-date 15:46 15-09-2020

Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում. նամակը հանձնեցին ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակն ուսման վարձերի վճարման առումով խնդիր է դարձել շատերի համար: «[url=https://armenpress.am/arm/news/1027712.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ուսանողները նշում են, որ բուհերը սահմանել են ժամկետներ, չվճարելու դեպքում դուրս կմնան կրթական գործընթացից: Նշվում է, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով միայն ԵՊՀ-ում բուհից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած շուրջ 500 ուսանող: «Հավաքվել է 5 հազար 300 ուսանողի ստորագրություն: Մեծ մասը ԵՊՀ-ի ուսանողներ են: Մենք չպետք է մենակ թողնենք այն ուսանողներին ու նրանց ընտանիքներին, որոնք կանգնած են ֆինանսական, սոցիալական խնդիրների առաջ»,-ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը: Ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով նամակը ընդունեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: ԵՊՀ ուսանողական խորհուրդն օրեր առաջ հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ պահանջելով ուսման վարձի փոխհատուցում: Նշվում է նաև, որ այս դժվարին փուլում, տնտեսական կյանքի անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները որոշ չափով բարձրացել են:

Նմանատիպ նյութեր