1510 դիտում
10:05 16-09-2020
Գործ ունենք պարզ ծայրահեղությունների հետ՝ իրենց վտանգավոր հետևանքներով․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 14-ն ու 15-ը այս տարի յուրահատուկ «սեպտեմբերի 1» էին: Մոտ վեցամսյա ընդմիջումից հետո աշակերտները վերջապես գնացին դպրոց՝ իհարկե, պայմանով, որ պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Կարծիքները տարբեր են՝ սկսյալ դասերը սկսելու նպատակահարմարությունից մինչև դիմակի պարտադրանքը երեխաներին: Ուսումնական տարվա առաջին օրը բազմաթիվ ծնողներ տեսանյութեր ու լուսանկարներ էին հրապարակում տարբեր դպրոցներից. որոշ դեպքերում իսպառ բացակայում էին դիմակները, սոցիալական հեռավորության մասին խոսք չկար, այլ դեպքերում էլ դպրոցներում չափից ավելի էին «ջանացել», ընդհուպ՝ հատուկ նշումներով պարանով իրարից հեռավորություն պահող երեխաներ:
Փաստացի գործ ունենք պարզ ծայրահեղությունների հետ՝ իրենց վտանգավոր հետևանքներով: Մի դեպքում դեռ վաղ տարիքից երեխաների մեջ սերմանում ենք կարգուկանոնի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը», մեկ այլ դեպքում՝ սերմանում «կապանքային», ստրկամտական հոգեբանություն:
«Փաստի» հետ զրույցում կրթության փորձագետներից մեկը նշում էր. «Սա ցույց է տալիս, որ համակարգված մոտեցում չկա, ընդհանուր դրույթների առկայության պարագայում ամեն ինչ թողել ենք դպրոցների վրա, ինչի արդյունքում մի կողմից՝ «տեսնող չկա, խնդիր չկա» մոտեցումն է, մյուս կողմից՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալու ձգտումը:
Ընդհանրապես, երեխաներին վերաբերող ցանկացած հարցում անհրաժեշտ է ունենալ համակարգային, մտածված, հավասարակշռված մոտեցում, որովհետև ցանկացած վրիպում հետագայում կարող է ծանր ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանության և որպես անհատ կազմավորման վրա»։
[b]Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
09:32 11-11-2023
Ծայրահեղությունների միջակայքում․ «Փաստ»
2693 դիտում
14:47 23-01-2020
Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. վարչապետը՝ ծննդատների փակման թեմայի մասին
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը