3046 դիտում
11:42 16-09-2020
Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել խնդիրը
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կոչ արեց՝ հրահանգել, որ աշխատակազմը թողնի իր հետ նիստերի դահլիճ մտցնել պաստառ:
«[url=https://armenpress.am/arm/news/1027801.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Սամսոնյանը հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանը նախորդ գումարման ԱԺ-ում կարողացել է իր հետ ԱԺ նիստերի դահլիճ բերել գունավոր հրավառ նյութ. «Հիմա, խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ իմ անմեղ պաստառը, որը ոչ մեկին չի կարող վնաս պատճառել, չի կարող մտնել այս ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել»,-ասաց Սամսոնյանն ու խնդրեց ԱԺ նախագահին հրահանգել աշխատակազմին, որ թույլ տան պաստառը մտցնել նիստերի դահլիճ:
Սամսոնյանը շեշտեց՝ հակառակ դեպքում իր մոտ տպավորություն է, թե փորձում են բոլոր ձևերով խեղդել իրենց բոլոր ակցիաները:
Արարատ Միրզոյանը արձագանքեց՝ ոչ ոքի չի պատրաստվում խեղդել: «Ինչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:
Միրզոյանը տեղյակ չէր, որ Սամսոնյանը ցանկացել է իր հետ պաստառ բերել, սակայն չեն թողել, ասաց՝ կհասկանան: Իսկ ինչ վերաբերում է իր՝ նախկինում հրավառ նյութեր բերելուն, նա ասաց. «Անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում բարձրացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հարաժարականի պահանջը:Դրան զուգահեռ ԱԺ-ի դիմաց ԼՀԿ-ն հրավիրել է ցանկացողներին ՝ մասնակցելու նույն պահանջով բողոքի ակցիայի:
Նմանատիպ նյութեր
26883 դիտում
19:27 14-09-2016
Վարչապետը ԱԺ նիստերի դահլիճ մտավ զարտուղի ճանապարհով. պատգամավորները հարցախեղդ էին անում նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան