12916 դիտում
16:43 01-02-2014
Ոստիկանը, ով կասկածվում է ավազակային հարձակում, անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն և բռնաբարություն կատարելու մեջ, նիստերի դահլիճ բերվեց ձեռնաշղթայված
Այսօր՝ փետրվարի 1-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իավասության դատարանում սկսվեց Էդգար Վարագյանի դատավարությունը:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով բնակարան ապօրինի մուտք գործելով, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու, ապօրինաբար, առանց հափշտակելու նպատակի՝ ավտոմեքենային տիրանալու, երկու անձանց բացահայտ առևանգելու, որոնցից մեկը՝ անչափահաս, սեքսուալ բնույթի բռնի գործողություն և բռնաբարություն կատարելու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախկին ոստիկանը նիստերի դահլիճ բերվեց ձեռնաշղթայված: Նիստը վարում էր նշված դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ում ինքաբացարկի միջորդություններ չարեցին ո՛չ մեղադրող, ո՛չ տուժող կողմը և ոչ էլ ամբաստանյալը:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ դատական նիստը հետաձգվեց, քանի որ Է. Վարագյանը հրաժարվել է նախկին պաշպանից: Նրա նոր պաշտպանն այսօր դատարանից 20 օր ընդմիջում խնդրեց, որպեսզի ծանոթանա հարուցված քրեական գործի նյութերին:
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:
Դատարանում ուժեղացված ծառայություն էին իրականացնում դատական կարգադրիչները, որոնց աշխատանքները ղեկավարում էր ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+