2030 դիտում
14:02 16-09-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից:
«[url=https://armenpress.am/arm/news/1027811.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 118 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:
Ընկերությունը գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների` Երեւանի «Կենտրոնական» եւ «Հյուսիսային», Գյումրիի եւ Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաեւ մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների եւ 17 երթակարգավարական կետերի միջոցով:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախագիծը նեկայացնելիս հիշեցրել էր, որ ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների մակարդակը: Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում՝ նաեւ կառավարության օժանդակությամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ՝ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությամբ:
Նմանատիպ նյութեր
1629 դիտում
10:56 02-10-2019
ԱԺ-ն ընդունեց «Հայփոստ»-ը և «Էներգաիմպեքս»-ը մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը
1474 դիտում
19:46 19-11-2019
ԱԺ-ն ընդունեց «Հայփոստ»-ը և «Էներգաիմպեքս»-ը մասնավորեցման ցանկից հանելու օրինագիծը
Այս բաժնից
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն