1821 դիտում
16:06 16-09-2020
ԱՄԷ-ում նավթային ընկերության երկնաքերը, Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի դրոշի գույներով
Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով:
Այս մասին տեղեկացնում է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը՝ նշելով, որ ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի լրացուցիչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Հայոց եռագույնի գույներով կլուսավորվի Նիագարայի ջրվեժը:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն անցկացվել է խորհրդային ընտրական օրենսգրքով և անցել ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացի հռչակել է այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզումն արդեն գրեթե անկասելի գործընթաց էր:
Նմանատիպ նյութեր
3650 դիտում
22:03 19-09-2019
Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով
1046 դիտում
10:56 08-12-2014
ԱՄՆ-ի ամենահայտնի երկնաքերը բրիտանական դրոշի գույներով են լուսավորել
3982 դիտում
21:43 22-03-2016
Դուբայում Բուրջ Խալիֆի աշտարակը լուսավորվել է Բելգիայի դրոշի գույներով` ի նշան Բելգիայի հետ համերաշխության
Այս բաժնից
616 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
907 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
655 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով