1286 դիտում
15:35 17-09-2020
Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել է հանդիպում հանրապետությունում գործող մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ` ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։
Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Արթուր Շատվորյանը։
Հանդիպման քննարկման օրակարգում էին տարբեր մարզերում սպանդանոցների տեղաբաշխվածությանը, սպանդանոցային մորթի արդյունավետ կազմակերպմանն ու սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը, ինչպես նաև պատկան մարմինների կողմից սպանդանոցների գործունեության վերահսկմանն առնչվող մի շարք հարցեր։
Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում կարևորել է հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցումը և դրանց ժամանակակից սարքավորումներով հագեցումը, ինչը թույլ կտա բակային մորթից սահուն անցում կատարել դեպի սպանդանոցային մորթ և դրանով իսկ ապահովել սպառողներին անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի ոլորտում արտադրող-սպանդանոց-իրացնող հարաբերության կայացմանն ու ամրապնդմանը։
Սպանդանոցների սեփականատերերն, իրենց հերթին, համակարծիք էին, որ անհրաժեշտ է ուժեղացնել պարտադիր սպանդանոցային մորթի վերահսկողությունը։
Նարեկ Հայրապետյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ներկայումս հանրապետությունում գործում է շուրջ 70 սպանդանոց և նշել, որ տեսչական մարմնի մարզային տեսուչները խստորեն վերահսկում են մսի իրացման շուկաները։ Նա հավլել է, որ ՍԱՏՄ ներկայացուցիչները նախատեսում են ստուգայցեր իրականացնել հանրապետության բոլոր մարզերում։
Ամփոփելով մսի իրացման շուրջ քննարկումը՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ հիմնական խոչընդոտերից է նաև մսի վաճառքի գործընթացում իրացման կետերի՝ տարբեր հարկային դաշտերում գործելու հանգամանքը, որի շուրջ հավելյալ քննարկումներ կնախաձեռնվեն՝ լրացնելու բացը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում մսի մթերման գործընթացի պատշաճ կազմակերպմանը և մորթի իրականացման ընթացքում բոլոր անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը, սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի իրացմանը, իրացնողների շրջանակի ընդլայնմանը։
Քննարկվել են նաև սպանդանոցների կառուցման համար սահմանված հատուկ չափորոշիչները և սպանդանոցաշինության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմը։
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
20:22 03-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է հանրապետությունում կառուցվող սպանդանոցների սեփականատերերի հետ
2218 դիտում
14:54 31-01-2020
Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին սպանդանոցների կառուցման եւ շահագործման գործընթացների հետ կապված խնդիրներ
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ