211652_close_icon
views-count8557 դիտում article-date 18:22 20-09-2020

Արփինե Հովհաննիսյան. Պայմանը հետևյալն է՝ Ալիևը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին

ԱԺ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կներեք էլի, մի հարց տամ։ Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք «կադր չլինելու» «դարդից» օրենք են գրում ու էլի իրենց չհասկացած բանով զբաղվում, ինչպես նաև իրենց՝ սխալվելուց չվախեցող ղեկավարը, բան չունե՞ն ասելու Ալիևին։ Հիշեցնեմ, նա ասել է, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն իր հետ պայմանավորվել է։ Պայմանը հետևյալն է՝ Ալիևը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիևին հարմար կերպով լուծում է Արցախի հարցը։ Հիմա Ալիևն ասում է՝ ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել։ Որ մասն է չափազանցնում Ալիևն, արդեն կարևոր չէ, քանզի մեզ մի բան պիտի հետաքրքրի։ Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց։ Հայաստանի դիրքավորումն էլ՝ ապակառուցողական։ Խաղաղասիրության անիմաստ նոպաներից հետո վրա հասած հանկարծահաս հայրենասիրությունն ու ռազմահայրենասիրական պաթոսը «բարով վայելեք», իհարկե, բայց թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր