211652_close_icon
views-count1418 դիտում article-date 14:26 22-09-2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կատարած ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 765․000 դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 18 դեպք, որից 14 դեպքով հաշվարկվել է 6․042․860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 600․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 3․639․912 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1․830․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 6․042․860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 42․750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 800․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 400․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 3․597․162 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 930․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ ( 672․300 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 765․000 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր