211652_close_icon
views-count1593 դիտում article-date 15:18 22-09-2020

Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան. News.am

Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները շատ մտահոգիչ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/603412.html]News.am[/url]-ը։ «ԱԳ նախարարի երեկվա պահվածքը Զարհուրելի է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն ունեն հստակ քաղաքական նպատակ, դրանք ընդհանուր քաղաքականության մի մաս են: Դրան գումարեք թուրքական կողմի հայտարարությունները, եւ կհասկանանք, որ ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը: Պանթուրքիստական շրջանակների ախորժակը շատ ավելին է այլեւս, քան պարզապես Արցախը: Այս պարագայում լսել Նիկոլ Փաշինյանի չստացված դասախոսությունները, երբ նա պետք է դրա փոխարեն հակադարձեր Ալիեւին, լսել ԱԳ նախարարի խոսքը, որ չի մեկնաբանում Ալիեւի ելույթը, քանի որ այն հուզական էր, պարզապես զավեշտալի է»,-ասաց նա՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, եւ որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով։ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=News.am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր