32852 դիտում
23:12 22-09-2020
Հանրապետության հրապարակում նստացույց և հացադուլ են հայտարարել ՌԴ մեկնել ցանկացող մի քանի տասնյակ քաղաքացիներ. ժամանել է 1-03 շտապօգնության բժիշկների խումբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, նստացույց և հացադուլ են հայտարարել Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող մոտ 30 քաղաքացի, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանից, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկի ճանապարհը բացելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նստացույցի մասնակիցները նշում էին, որ բազմիցս դիմել են կառավարության անդամներին և չեն ստացել ոչ մի արձագանք, այդ իսկ պատճառով նրանք նստացույց և հացադուլ են հայտարարել:
Քաղաքացիներից մեկը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մեծ դժգոհություն հայտնեց, որ 8 տարի է, բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, երեխան 1-ից 8-րդ դասարան հաճախել է ռուսական դպրոց, իսկ պարետը խորհուրդ է տվել որ՝ թող գա, էստեղ սովորի:
«Ինչպե՞ս կարող է ռուսական կրթություն ստացած երեխան սովորի հայկական դպրոցում»:
Նա նշեց նաև, որ կինը և տղան գտնվում են Ռուսաստանի Դաշտնությունում, իսկ ինքը և դուստրը եկել էին հուղարկավորման և մնացել են Հայաստանի Հանրապետությունում:
Հացադուլի մասնակիցները նշեցին նաև, որ չունեն համապատասխան բնակվելու վայր, քանի որ հարազատները սոցիալական ծանր պայմաններում են բնակվում, և որ չունեն աշխատանք և մնացել են անօթևանի կարգավիճակում:
Նրանք նշում էին նաև, որ բոլոր պետությունները բացել են իրենց օդային ճանապարհները, իսկ Հայաստանում միայն լուրեր են պտտվում, որ 60-70 հազար ՌԴ ռուբլով կարող են մեկնել:
«Մենք չունենք այդ գումարը»,- ասում էին նստացույցի մասնակիցները, որոնցից մեկի առողջական վիճակը վատացավ, իսկ օպերատիվորեն ժամանած շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները ցուցաբերեցին առաջին բուժօգնությունը, սակայն նա հրաժարվեց հիվանդանոց տեղափոխվել:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
3004 դիտում
10:01 24-04-2014
Ռուսաստան մեկնել ցանկացող հազարավոր ՀՀ քաղաքացիներ հետ են ուղարկվում սահմանից․ Ժամանակ
3878 դիտում
16:11 16-02-2015
Չի բացառվում, որ ԲՀԿ-ականները հացադուլ և նստացույց սկսեն
Այս բաժնից
12700 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ