2116 դիտում
14:23 23-09-2020
2020-ի հունիսի 20-ից առ այսօր Երևանում գրանցվել է 5 հազար 255 ծնունդ
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Վստահ եմ՝ հիշում եք, որ 2020 թվականի մարտի 8-ին հայտարարեցինք «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին, որին հենց առաջին փուլում միացան Երևանի 3՝ ամենաշատ ծննդօգնություն տրամադրող բժշկական կազմակերպությունները, իսկ հունիսից՝ ևս 4-ը։
Մարտի 8-ից ՔԿԱԳ գործակալության անունից բժշկական հաստատություններում սկսեցին կատարվել երեխաների ծնունդների և նրանց նկատմամբ հայրության որոշման պետական գրանցումները, ինչպես նաև ապահովվեց երեխայի ծննդի կապակցությամբ միանվագ դրամական օգնության տրամադրման դիմումների ընդունումը:
Այժմ ներկայացնեմ ոգևորող ցուցանիշը․ 2020 թվականի հունիսի 20-ից առ այսօր Երևան քաղաքում գրանցվել է 5 հազար 255 ծնունդ, որից 3 հազար 688-ը՝ 7 բժշկական կազմակերպություններում տեղակայված սպասարկման կենտրոններում։
Այս Ծրագրով մենք ոչ միայն նպաստեցինք յուրաքանչյուր երեխայի հիմնարար իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, այլև խնայեցինք երեխայի ծնողների ժամանակն ու ֆինանսները։
Բացի այդ, Ծրագիրը նաև ամբողջությամբ համապատասխանեց կորոնավիրուսային հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված պետության կողմից իրականացվող քաղաքականությանը՝ հնարավորինս նվազեցնելով քաղաքացիների տեղաշարժը կապված երեխայի ծննդի գրանցման հետ:
Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Երևանի հետևյալ բժշկական կազմակերպությունները՝
«Էրեբունի» բժշկական կենտրոն,
«Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ,
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ,
«Շենգավիթ» բժշկական կազմակերպություն,
«Ս.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կազմակերպություն,
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կազմակերպություն,
«Աստղիկ» բժշկական կազմակերպություն։
Մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը Ծրագրին կմիանա Երևանում գործող «Սլավմեդ» բժշկական կազմակերպությունը, և կազդարարենք Ծրագիրը մարզերում մեկնարկելու մասին․առաջինը կմիանան Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցն» ու «Էջմիածին» բժշկական կենտրոնը:
Ծրագիրը շարունակական է և Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» ծրագրին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
17:36 08-01-2021
2020 թվականի դեկտեմբերին Արցախում գրանցվել է 108 ծնունդ
1275 դիտում
17:36 20-02-2014
Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլար
1277 դիտում
19:48 29-04-2019
Երևանի քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում տնտեսել է 1 մլրդ, 255 մլն դրամ
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»