2060 դիտում
16:39 23-09-2020
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Ալբանիա հանդիպման համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպման համար:
Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար: Հավատարմագրման վերջնաժամկետն է հոկտեմբերի 2-ը՝ ժամը 18:00-ն։
Այս մրցաշրջանից սկսած՝ ընկերական հանդիպումները նույնպես անցկացվում են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո և կրում են կենտրոնացված բնույթ (անցկացվում են պաշտոնական հանդիպումների կարգին և նորմերին համաձայն:)
COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ Հայաստան-Ալբանիա հանդիպմանը կարող են ներկա գտնվել առավելագույնը 20 լրագրող և 15 ֆոտոթղթակից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից: Հայտերի շատ քանակի դեպքում նախապատվությունը կսահմանվի հետևյալ սկզբունքով՝
1.Բուն ֆուտբոլային կամ մարզական լրատվամիջոցները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:
2.Ոչ մարզական կայքերը և Ֆոտո գործակալությունները, որոնցում աշխատող մարզական լրագրողները և ֆոտոթղթակիցները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:
3.Անկախ լրագրողները կամ բլոգերները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:
4.Ռադիոկայանները, որոնց մարզական լրագրողները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:
5.Լրատվական կայքերը, որոնք չունեն մարզական ուղղվածությամբ առանձին հավելված, սակայն ժամանակ առ ժամանակ լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային, ինչպես նաև երկու մարզիչների հետխաղային մամուլի ասուլիսները տեղի են ունենալու հեռավար կարգով: Ասուլիսների հարցերի ընդունման կարգի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն:
Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզական ու լրատվական կայքերի և բլոգների օպերատորները
1. Կարող են ներկա գտնվել Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզման այն հատվածին, որը բաց կլինի «մեդիայի» հավատարմագրված ներկայացուցիչների համար (Ալբանիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը և մամուլի ասուլիսը կայանալու է Տիրանայում)։
2. Չեն կարող ներկա գտնվել Հայաստան-Ալբանիա հանդիպմանը՝ հաշվի առնելով.
Ա) Մամուլի ասուլիսների անցկացման հեռավար կարգը
Բ) Որևէ այլ լրատվամիջոց (բացառությամբ պաշտոնական հեռարձակող համարվող հեռուստաընկերության) իրավունք չունի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող կենտրոնացված ընկերական հանդիպումների (centralized friendlies) ընթացքում կատարել նկարահանումներ մարզադաշտի տարածքում:
Գ) COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ չի նախատեսվում հանդիպումներից հետո խառը գոտու (mixed zone) կազմակերպումը:
Լրագրողների և ֆոտոթղթակիցների տեղակայման կարգը
Հանդիպմանը ներկա լրագրողները պետք է զբաղեցնեն իրենց համար սահմանված տեղերը մեդիա տրիբունայում՝ պահպանելով առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն և կրելով բժշկական դիմակներ:
*Յուրաքանչյուր դարպասի հետևում կարող է տեղակայվել առավելագույնը 8 ֆոտոթղթակից, 4-ական՝ դարպասի յուրաքանչյուր կողմում:
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպման հավատարմագրման կարգի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն։
Նմանատիպ նյութեր
2224 դիտում
20:11 25-09-2020
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Վրաստան հանդիպման համար
1481 դիտում
19:16 26-01-2021
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ֆուտզալի Հայաստան-Ֆրանսիա հանդիպման համար
1670 դիտում
16:59 01-03-2021
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Վրաստան հանդիպման համար
Այս բաժնից
2290 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2953 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2464 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում