1400 դիտում
19:16 26-01-2021
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ֆուտզալի Հայաստան-Ֆրանսիա հանդիպման համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը ՈՒԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Ֆրանսիա հանդիպման համար:
Հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին՝ ժամը 17:00-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16:00-ին, կկայանա ֆուտզալի Հայաստանի հավաքականի, իսկ ժամը 17:00-ին՝ Ֆրանսիայի հավաքականի նախախաղային մարզումը: Երկու մարզումների առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:
Հավատարմագրման վերջնաժամկետն է հունվարի 29-ը՝ ժամը 18:00։
COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպմանը կարող են ներկա գտնվել առավելագույնը 10 լրագրող և 5 ֆոտոթղթակից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից:
Հանդիպման ավարտից հետո տեղի կունենան ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ֆուտզալի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պիեռ Ժակիի հետխաղային բրիֆինգները։
Նմանատիպ նյութեր
1982 դիտում
16:39 23-09-2020
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Ալբանիա հանդիպման համար
2134 դիտում
20:11 25-09-2020
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Վրաստան հանդիպման համար
1613 դիտում
16:59 01-03-2021
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Վրաստան հանդիպման համար
Այս բաժնից
1738 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1426 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1228 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին