Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած՝ Արցախի Հանրապետության ԱԺ պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Երևան:
Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
[b]
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]