211652_close_icon
views-count2841 դիտում article-date 12:17 24-09-2020

Լոռու մարզպետարանը Ձորագետի և Դեբեդի հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է զգուշություն ցուցաբերել

Լոռու մարզպետարանը Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է զգուշություն ցուցաբերել․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի քաղաքացիներ Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10.00-18:00 ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է Ձորագետ Հիդրո ՍՊԸ-ի կայանի (ՁորաՀԷԿ-ի) պլանային կանգնեցում: Էլեկտրակայանի կանգառման պահին, գլխամասային հանգույցի փականի բացման ժամանակ ջրամբարից տեղի է ունենում մեծ քանակի ջրի արտահոսք, որը վտանգ կարող է հանդիսանալ Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչների և առափնյա գոտում հանգստացողների համար: Հորդորում ենք առավելագույն զգուշություն ցուցաբերել»:

Նմանատիպ նյութեր