3482 դիտում
11:11 25-09-2020
Հայաստանում կորոնավիրուսի կտրուկ աճ է նկատվում. վարակվածության 392 նոր դեպք. կա 2 մահ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած, 947-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4002 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 276077 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք: Ունենք 135 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10405 դիտում
10:57 21-05-2020
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 335 նոր դեպք, 3 մահ, ապաքինվել է 162 պացիենտ
2154 դիտում
11:01 05-04-2021
Կորոնավիրուսի վարակվածության 479 նոր դեպք. կա 24 մահ
1713 դիտում
11:14 13-04-2021
Կորոնավիրուսի վարակվածության 726 նոր դեպք. կա 24 մահ
Այս բաժնից
955 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
979 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»