211652_close_icon
views-count1914 դիտում article-date 12:41 25-09-2020

Վարչապետը նոր որոշում է ստորագրել. հաստատվել է ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի կանոնադրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: 2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի կառուցվածում՝ 1) պետական պահուստի ձևավորման բաժինը և պետական պահուստի վերահսկման բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով պետական ռեզերվների կառավարման վարչություն. 2) ստեղծել պարենային ապրանքների պահպանման վարչություն և ոչ պարենային ապրանքների պահպանման վարչություն»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր