211652_close_icon
views-count1794 դիտում article-date 22:55 25-09-2020

Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու․ նա աշխատանքի է անցնելու ՊՎԾ-ում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 28-ին դիմելու է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունը։ «Պատգամավորական մանդատը վայր եմ դնում Պետական վերահսկության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու նպատակով»,- ասաց Ուլիխանյանը։

Նմանատիպ նյութեր