5864 դիտում
15:31 27-09-2020
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվածները տատ ու թոռ են. երեխան 9 տարեկան աղջիկ է. ԱՀ նախագահի խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/604345.html]News.am-[/url]ը գրում է. Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով զոհվածները տատ ու թոռ են, երեխան 9 տարեկան աղջիկ էր: Այս մասին այսօր` սեպտեմբեր 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Մարտերը շարունակվում են:
Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:
Հայկական կողմն ունի քաղաքացիական 2 զոհ` մեկ կին եւ մեկ երեխա: