211652_close_icon
views-count629 դիտում article-date 16:46 28-09-2020

Հայաստանը ՄԻԵԴ-ին նոր փաստեր է ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները եւ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ ֆեյսբուքյան էջը։ «Ի լրումն նախորդ օրը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (#ՄԻԵԴ) ներկայացրած պահանջի՝ Հայաստանի Հանրապետությունը այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները եւ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ: Դեպքերի ծավալմանը զուգահեռ ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր