211652_close_icon
views-count2357 դիտում article-date 19:10 28-09-2020

Լայն թափով մինչև առավոտ տեղի է ունեցել վիրավորների տարհանում, որպեսզի Ստեփանակերտի հիվանդանոցը և զինվորական հոսպիտալն ազատ մնան. Ա. Թորոսյան

[url=https://www.tert.am/am/news/2020/09/28/Torosyan/3408562]Tert.am[/url]-ը գրում է. Երբ առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից հարձակում է սկսել, մենք առողջապահական համակարգի մասով ամբողջական մոբիլիզացիա սկսեցինք, միանգամից կապ հաստատելով Արցախի առողջապահության նախարարության հետ, ինչպես նաև մեր պաշտպանության նախարարության գործընկերների հետ, արդեն կեսօրից մի փոքր ուշ սկսվեց վիրավորների տարհանումը՝ ըստ էտապների. Արցախում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Փաստացի լայն թափով, մինչև առավոտ տեղի է ունեցել վիրավորների տարհանումը, որպեսզի Ստեփանակերտի հիվանդանոցը և զինվորական հոսպիտալը ազատ մնա, նաև մոբիլիզացվել են բժշկական բրիգադներ, որոնց մի մասը գործուղվել է Ստեփանակերտ, 50 միավոր սանիտարական և բժշկական տեխնիկա, բժշկական բրիգադներ ռեանիմոբիլներ, նաև օգտագործվել է սանիտարական ավիացիա, որը շարունակաբար կօգտագործվի»,-տեղեկացրեց առողջապահության նախարարը: Նա նշեց, որ ուղիղ կապի մեջ գտնվելով Արցախի առողջապահության նախարարության հետ, տեղեկանում են կարիքների մասին և փորձում են բավարարել, ապահովվելով դեղորայքով և այլ բժշկական պարագաներով:

Նմանատիպ նյութեր