1313 դիտում
11:53 31-10-2022
Լայն թափով հայրենադարձության գործընթաց և կապիտալի ներհոսք է տեղի ունենում. փոխվարչապետ
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին:
Փոխվարչապետի գրասենյակը հայտնում է, որ ողջունելով աշխարհի 5 տասնյակից ավելի երկրներից ժամանած միջոցառման մասնակիցներին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է նշել, որ աշխարհի հարյուրավոր համայնքներից Երևան ժամանած հայրենակիցների մասնակցությունը հայկական աշխարհի համախմբմանն ուղղված այս կարևոր միջոցառմանը՝ հնարավորություն է տալիս միասին քննարկելու, գտնելու ու մշակելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի շարունակական զարգացման նոր հնարավորությունները, փոխգործակցության շահավետ ձևաչափերը, մատնանշելու առաջնահերթություններն ու կյանքի կոչելու հայանպաստ ծրագրերը:
«Ժամանակակից աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, թևակոխել է գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջան, որում առկա են լրջագույն մարտահրավերներ՝ սկսած անվտանգային խնդիրներից մինչև ինքնության պահպանում, տնտեսական զարգացման իրողություններից մինչև դրանց հաղթահարմանն ուղղված նորարար լուծումներ առաջարկելու անհրաժեշտություն»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը և այդ համատեքստում ընդգծել, որ միմիայն Հայաստանի Հանրապետության, Արցախի և աշխարհասփյուռ հայության ջանքերի համախմբման շնորհիվ կարող ենք հաղթահարել ներկա մարտահարվերները, նոր որակ հաղորդել և ինստիտուցիոնալ նոր մակարդակի հասցնել գործակցությունը՝ դրան հաղորդելով հայաստանակենտրոն ու ռազմավարական բնույթ:
Ելույթի ավարտին փոխվարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը բացառիկ առիթ է ամրապնդելու հայրենիք-սփյուռք կապերը, լսելի դարձնելու սփյուռքի համայնքների ձայնը, փոխանցելու այն կարևոր ուղերձը, որ Սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն ու հուսալի գործընկերն է, և որի վառ ապացույցը լայն թափով տեղի ունեցող հայրենադարձության գործընթացն է և կապիտալի ներհոսքը, ինչն էական է երկրի տնտեսական ցուցանիշների և ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյուններից:

Նմանատիպ նյութեր
1726 դիտում
20:55 20-08-2020
Փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ կայացել է հայրենադարձության թեմայով քննարկում
Այս բաժնից
859 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»